Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ փակ են Սոթք - Քարվաճառ, Հնաբերդ - Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ալագյազ - Արթիկ, Ալագյազ - Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած և Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG