Մատչելիության հղումներ

logo-print

Նախաձեռնությունը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ստանձնել իր պարտավորությունն ու խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական սահմանին


«Աշխարհը պետք է իմանա ու դատապարտի ադրբեջանցիների կողմից իրականացրած թե վերջին դիվերսիոն գործողությունները ու դրա արդյունքում սպանված Արմեն Հովհաննիսյանի մահը, թե սահմանին հնչող հաճախակի կրակոցներն ու գրանցվող դեպքերը», - «Ազատության» հետ զրույցում ասում են «Դատապարտենք Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրին Արմեն Հովհաննիսյանի մահվան» նախաձեռնության անդամները։

«Աշխարհը պետք է իմանա ու դատապարտի ադրբեջանցիների իրականացրած թե' վերջին դիվերսիոն գործողությունները ու դրա արդյունքում սպանված Արմեն Հովհաննիսյանի մահը, թե' սահմանին հնչող հաճախակի կրակոցներն ու գրանցվող դեպքերը», - «Ազատության» հետ զրույցում ասում են «Դատապարտենք Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրին Արմեն Հովհաննիսյանի մահվան» նախաձեռնության անդամները։

Նախաձեռնութունն ընդամենը 3 օրվա պատմություն ունի, և դրա հեղինակ Վահան Կոստանյանի փոխանցմամբ` այդ ընթացքում արդեն 3000-ից ավելի ստորագրություն են հավաքել. - «Ստորագրահավաքի պահանջը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ ունենան պաշտոնական հայտարարությամբ, որտեղ իրերը կանվանեն իրենց անուններով եւ ադրբեջանական դիվերսանտների մասին կխոսեն բաց տեքստով և ոչ թե հանդես կգան այնպիսի հայտարարություններով, որտեղ չի երևում, թե ով սկսեց գործողությունները և ինչի հետևանքով առաջացավ խորը ճգնաժամ տվյալ ժամանակաշրջանում սահմանի վրա»։

Ստորագրահավաքից բացի, նախաձեռնության անդամները միևնույն պահանջով փոքրիկ տեքստ են պատրաստել, կցել change.org-ի հղումը, որը ցույց կտա ստորագրահավաքի մասնակիցների թիվը, և նամակները միաժամանակ ուղարկել ամերիկյան, բրիտանական ու ռուսական հայտնի առցանց լրատվամիջոցներին։

«Մոտ 60 մարդ արդեն ուղարկել է, հույս ունեմ, որ այն նամակները, որ կգնան որոշակի արդյունքի կբերեն», - նշեց ակտիվիստը։

«Կենացային, բաժակաճառային ու հայրենասիրական կոչեր հնչեցնելու ժամանակներն անցել են», - ասում է նախաձեռնության անդամ, ապագա քաղաքագետ Վիկտորյա Այդինյանն ու հավելում, որ խնդրի շուրջ գլոբալ լուծումներ են ուզում տեսնել ու միայն պետական մակարդակով։

«Մենք անտարբեր չենք, մեր տարիքի երիտասարդները զոհվում են սահմանին ու պատշաճ արձագանք այդպես էլ տեղի չի ունենում։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ թե' Մինսկի խումբը, թե' դիտորդները ի վերջո կստանձնեն այն առաքելությունն ու պարտականությունը, որ ունեն ու կփորձեն խաղաղություն հաստատել տարածքում, սահմանային շրջաններում», - ասաց Վիկտորյա Այդինյանը։

Թեև բողոքի ձայնը դեռ վիրտուալ տարածքում է ծավալվում, սակայն համապատասխան արձագանքներ չստանալու դեպքում մասնակիցները չեն բացառում իրական դաշտ տեղափոխելու տարբերակը։

«Բոլոր նրանք, ովքեր բուռն կերպով արձագանքեցին ու իրենց աջակցությունը հայտնեցին, այն երիտասարդներն են, ովքեր ցանկացած խնդրի դեպքում պատրաստ են իրենց ձայնը հնչեցնել ու դուրս գալ պայքարի` իհարկե խաղաղ միջոցներով, ու հասնել արդյունքի», - ասաց Այդինյանը։
XS
SM
MD
LG