Մատչելիության հղումներ

logo-print

Պրահայում հանդիպում են Հայաստանի և Չեխիայի նախագահները


Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Չեխիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ:

Պրահայի հայտնի դղյակում՝ նախագահական նստավայրում հանդիպումը մեկնարկել է առավոտյան: Նստավայրի դիմաց ծածանվում են երկու պետությունների դրոշները:

Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սարգսյանի և Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը:

Սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Չեխիա:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG