Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Ստրասբուրգում հանդիպել է ԵԴ նախագահի հետ


Եվրադատարանի նախագահ Դին Շպիլման, արխիվ

Եվրադատարանի նախագահ Դին Շպիլման, արխիվ

Երեկ Ստրասբուգում կայացել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:

Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են Հայաստանի դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցությանը, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառմանը և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG