Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դժվարանցանելի են Ալագյազ - Արթիկ, Ալագյազ - Մելիքգյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագածոտնի մարզի Արագած և Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Սոթք - Քարվաճառ, Հնաբերդ - Գեղաձոր ավտոճանապարհները փակ են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG