Մատչելիության հղումներ

Ստորագրվեց հայ - վրացական ռազմական համագործակցության 2014-ի ծրագիրը


Սեյրան Օհանյան և Միխեիլ Դարչիաշվիլի, լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Սեյրան Օհանյան և Միխեիլ Դարչիաշվիլի, լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Հունվարի 28-29-ը Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցել է Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ, պատվիրակությանը ընդունել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Վրացական պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Այն ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG