Մատչելիության հղումներ

Երևանի 5 հրապարակների նախագծերի մրցույթը՝ առանց հաղթողի


Երևան

Երևան

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է քաղաքապետարանի կողմից դեռևս անցած տարվա հունիսին հայտարարված՝ մայրաքաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են առաջին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:

Աշխատանքները գնահատելիս առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը երկրորդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝ Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG