Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանազատումն ու բաժանարար գծերը. Հայաստանի առջև ծառացած մեկուսացման վտանգը


Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային Հետազոտությունների տնօրեն

Փոքր եւ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հանդեպ պատմությունը շատ բարի չի գտնվել։ Դարերի ընթացքում լինելով աշխարհագրության պատանդ՝ Հայաստանը դարձել է մրցակցության դաշտ ավելի հզոր տերությունների համար։ Թեպետ Հայաստանը մերթ եղել է զոհ եւ մերթ հաղթող, նրա առջեւ միշտ ծառացած է եղել մեկուսացման վտանգը
Վերջերս մեկուսացման այդ վտանգը ավելի է ահագնացել: Եվրոպական Միության փոխարեն Ռուսաստանի Մաքսային Միության ընտրությունը Հայաստանի կողմից միայն փոքրացրին սահմանները և նվազեցրեցին հայաստանի հնարավորությունները:

Արդեն իսկ հստակ է, որ Մոսկվան պարիսպ է կառուցում նոր սահմանազատող գծեր և բաժանումներ առաջացնելով իր սահմանների մոտ, իսկ Հայաստանը այժմ կանգնած է այդ բաժանումների արդյունքում սխալ կողմում հայտնվելու վտանգի առջև:

Անկախ դրդապատճառից, կարծես թե հստակ է, որ Երևանը որոշել է ընդունել այդ ընտրությունը:

Իրականում նույնիսկ Մոսկվան է զարմացած Հայաստանի իշխանությունների հանձնառության արագության վրա Մաքսային Միությանը միանալու հարցում: Ինչպես նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը.« Հայաստանը սրընթաց առաջ է շարժվում»: Նույնիսկ դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատեց. «մենք փորձում ենք հասնել մեր հայ գործընկերներին»:

Պուտինի այս նախազգուշացումը, սակայն, կարող է նշանակել, որ ռուսները մտավախություններ ունեն Մաքսային Միություն Հայաստանի մուտք գործելու գինը ծածկելու հարցում, և թեպետ Հայաստանի կառավարությունը ստեղծեց երկու տասնյակից ավել աշխատանքային խմբեր, որոնք պետք է համապատասխան աշխատանքներ կատարեին 2014թ. մայիսին Հայաստանի մուտքը Մաքսային Միություն նախապատրաստելու համար, մյուս անդամները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, այնքան էլ մեծ եռանդով և հանձնառությամբ չեն վերաբերում Հայաստանի անդամակցությանը:

Ինչ էլ, որ տեղի ունենա, Հայաստանը արդեն իսկ սխալ ընտրություն է կատարել, և քանզի Մաքսային Միությունը նոր բաժանարար գիծ է հանդիսանում հիմնված «մոտակա արտերկրում» ռուսական վերահսկողության վրա, թվում է, թե Հայաստանի իշխանությունները միայն ողջունում են մեկուսացման նոր աստիճանը:
Հայաստանը ավելի խորն է ընկղմվում ռուսական ազդեցության գոտու մեջ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կունենա ոչ միայն ավելի քիչ հնարավորություններ, այլ նաև ավելի շատ կվերածվի Մոսկվայի որոշումների պատանդի:

Եվ Ուկրաինայի վերջին դժգոհությունների ու ցույցերի լույսի ներքո պարզ է դառնում, որ Ռուսաստանի ոչ բոլոր հարևաններ են ցանկանում ենթարկվել և իրենց ինքնիշխանությունը զիջել Ռուսաստանին:

Հայաստանի համար, սակայն, հիմնական մարտահրավերը կլինի վերագտնել սեփական տեղն ու դիրքը, հաղթահարել մեկուսացումը և կանխել ընդհանուր անկարևորությունը: Իրավամբ բարդ խնդիր, սակայն եթե պատմությունը ինչ-որ բան ցույց է տալիս, դա այն է, որ Հայստանը ի վիճակի է գոյատևել: Այս այգամ, սակայն, հստակ է, որ միայն գոյատևումը Հայաստանի համար բավարար չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG