Մատչելիության հղումներ

Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Ծառայության կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG