Մատչելիության հղումներ

Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով


ԱՄՆ- Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2014թ․

ԱՄՆ- Նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 28-ը հունվարի, 2014թ․

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Կոնգրեսին և երկրին ուղղված ամենամյա ուղերձով՝ շարադրելով իր քաղաքական ծրագիրը այս տարվա համար:

Ամերիկյան պետության ղեկավարը մի շարք կոնկրետ առաջարկներ է արել տնտեսական աճի արագացման, միջին դասի ամրապնդման և աճի հնարավորություններ ստեղծելու նպատակով: Այդ առաջարկների իրականացման համար Օբաման Կոնգրեսի հետ համատեղ աշխատանքի պատրաստակամություն է հայտնել, բայց ընդգծել է, որ «եթե ինչ-որ պահի պահանջվի քայլեր ձեռնարկել առանց օրենսդիրների մասնակցության՝ ամերիկյան ընտանիքների հնարավորություններն ընդլայնելու նպատակով, ես դա կանեմ»:

Բարաք Օբաման նաև պնդել է, որ առողջապահության ապահովագրության համակարգի բարեփոխումը գործունակ է, հանրապետականներին կոչ է արել հրաժարվել դրա չեղյալ հայտարարմանն ուղղված անպտուղ պայքարից ու փոխարենը զբաղվել դրա բարելավմամբ:

Արտաքին քաղաքականության առնչությամբ Օբաման հայտարարել է, որ ուժի կիրառման սպառնալիքի շնորհիվ հաջողվել է Սիրիայի իշխանություններին համոզել հրաժարվել քիմիական զենքից, և զգուշավոր լավատեսություն է արտահայտել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Ուկրաինային անդրադառնալով՝ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում են իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու ուկրաինացիների իրավունքը:

Ռուսաստանի հետ հարաբերություններին Միացյալ Նահանգների նախագահի իր ուղերձում չի անդրադարձել:


Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG