Մատչելիության հղումներ

Ռուսաստանցին ընդունել է միլիոնավոր համակարգիչներ վարակելու մեղադրանքը


24-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Պանինը, ով ձերբակալվել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի օդանավակայանում անցած ամռանը, իրեն մեղավոր է ճանաչել ավելի քան 1․4 միլիոն համակարգիչ վարակելու մեջ:

Ըստ դատախազության մեղադրանքի՝ Պանինը ստեղծել և տարածել է մի վիրուսային ծրագիր, որը վարակել է ավելի քան 10 հազար բանկային հաշիվներ 253 ֆինանսական կազմակերպություններում։ Նա վաճառել է այդ ծրագիրը հազարից մինչև 8․5 հազար դոլարով: Ենթադրվում է, որ դրա գնորդները գողացել են 3 միլիոն դոլարից ավելի գումար 6 ամիսների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG