Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական ռազմատեխնիկական պայմանագիրը հավանության է արժանացել


Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Ռուասաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող պայմանագրի հաստատումը: Պայմանագիրը երկու կողմերի միջև ստորագրվել է Երևանում 2013 թվականի հունիսի 25 -ին, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Փաստաթուղթը պետք է քննարկվի Ռուսաստանի կառավարության նիստում, ինչից հետո այն հաստատման կդրվի երկրի խորհրդարանում:

Պայմանագիրը նախատեսում է զինտեխնիկայի և զինամթերթի մշակման, արտադրության, վերանորոգման մոդերնիզացիայի և չեզոքացման հարցերում կողմերի համար բարենպաստ ռեժիմի հաստատում: Պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխումը մի երկրից մյուսը կիրականացվի առանց լիցենզիայի տրման:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG