Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ընդունեց վարչապետի հրաժարականը


Նախագահ Յանուկովիչը զրուցում է արդեն նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, 13-ը դեկտեմբերի, 2013

Նախագահ Յանուկովիչը զրուցում է արդեն նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, 13-ը դեկտեմբերի, 2013

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդունել է վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Այդ մասին հրամանը տեղադրված է նախագահի կայքէջում:

Փաստաթղթում ասվում է նաև, որ նախագահը հանձնարարել է նախարարների խորհրդին շարունակել իրենց պարտականությունների կատարումը, մինչև նոր կառավարության ձևավորումը:

Ըստ ուկրաինական օրենսդրության, նախագահի կողմից վարչապետի հրաժարականի ընդունումը հանգեցնում է նաև կառավարության հրաժարականին:

Ազարովի հրաժարականին դրական են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները` հիմնականում իրենց «Թվիթերի» էջերում կարճ հաղորդագրություններ միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG