Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հայ համայնքը պահանջում է պատժել Նիգոյանի մահվան մեղավորներին


Մոմավառություն Ուկրաինայի Լվով քաղաքում՝ ի հիշատակ Սերգեյ Նիգոյանի, 22-ը հունվարի, 2014թ․

Մոմավառություն Ուկրաինայի Լվով քաղաքում՝ ի հիշատակ Սերգեյ Նիգոյանի, 22-ը հունվարի, 2014թ․

Մարդիկ, ովքեր մեղավոր են ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի մահվան համար, պետք է պատժվեն, բայց դա անհրաժեշտ է անել բացառապես իրավական դաշտում: Այդ մասին երեկ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքների ղեկավարների արտահերթ ժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Մեզ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ով է դա արել: Մենք չունենք մեկ կամ մյուս կողմ: Կան մեղավորներ, որոնք դա արել են, և նրանք պետք է պատժվեն», - AnalitikaUA.net կայքի փոխանցմամբ՝ ասել է Շատվորյանը:

Ժողովին ներկա՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Վիտալի Սակալը հայտարարել է, թե Եվրոմայդանի հայազգի ակտիվիստի սպանության հիմնական վարկածն է սադրանքը՝ հակամարտության բորբոքման նպատակով:

«Այսօրվա դրությամբ կա մի քանի վարկած, սակայն հիմնականն է անկարգությունների մասնակիցների թվից անձի սպանությունը հակամարտության սրման նպատակով», - նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Սակալը:

Նա ընդգծել է, որ քննիչները դեռևս չեն կարողանում պարզել ակտիվիստի սպանության ճշգրիտ վայրը, քանի որ նրանց կողմից բազմիցս արված դիմումներին ի պատասխան ոչ ոք չի տրամադրում այդ մասին տեղեկատվություն:

«Հայտնվել են վկաներ, որոնք ցուցմունքներ են տալիս այն մասին, որ հունվարի 22-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում կրակոցներ են լսել ինչպես դիմակայության առաջին գծում, այնպես էլ ամբոխի մեջ», - նշել է ուկրաինական ոստիկանության պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG