Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ամռանը կայցելի Հայաստան


Էդվարդ Նալբանդյանի և Իվ Ռոսիեի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Էդվարդ Նալբանդյանի և Իվ Ռոսիեի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի` ամռանը Հայաստան նախատեսվող այցին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսիեն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահության նախաձեռնությունները՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։

Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը` սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից իրանացվող միջնորդական առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG