Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում (տեսանելիությունը՝ մոտ 500 մետր), Թալին - Մարալիկ, Վեդի - Երասխավան - Տիգրանաշեն (տեսանելիությունը` 100 մետր) և Գորիս - Բերձոր (տեսանելիությունը` 100 մետր) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ալագյազ - Ծաղկահովիտ - Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ. խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ապարան - Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG