Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ԶՈւ հրամանատարը կառաջադրվի նախագահի ընտրություններում


Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում ասուլիսի ժամանակ, արխիվ

Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում ասուլիսի ժամանակ, արխիվ

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը համաձայնություն է տվել, որպեսզի զինված ուժերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին առաջադրի իր թեկնածությունը ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում։

Հիշեցնենք՝ անցյալ ամառ Սիսին առաջնորդեց հեղաշրջումը, որը արդյունքում նախագահական աթոռից զրկվեց Եգիպտոսի առաջին ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին։ Եգիպտոսն այժմ ունի ժամանակավոր կառավարություն։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Սիսին կհեռանա զինված ուժերում իր զբաղեցրած պաշտոնից։ Նա վայելում է միլիոնավոր քաղաքացիների համակրանքը, հետևաբար, ինչպես կանխատեսում են եգիպտոսյան զարգացումներին հետևող վերլուծաբանները, հեշտությամբ կհաղթի ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG