Մատչելիության հղումներ

Հրազենով սպանություն Երևանի կենտրոնում


Ատրճանակ՝ փամփշտակալներով, արխիվ

Ատրճանակ՝ փամփշտակալներով, արխիվ

Անցած գիշեր ժամը 00:17 ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Երեք րոպե անց հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 00:15-ի սահմաններում անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում հրազենի գործադրմամբ վնասվածքներ է պատճառել Սաֆարյանին որովայնի և կրծքավանդակի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 միլիմետր տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 միլիմետր տրամաչափի 1 փամփուշտ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենքի հատկանիշներով, նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG