Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը բանակցեցին Ժնևում


Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին ասուլիսի ժամանակ, արխիվ

Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին ասուլիսի ժամանակ, արխիվ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Ժնևում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններում որոշակի համաձայնություն է ձեռք բերվել:

Բանագնացի խոսքով՝ կողմերը համաձայնել են, որպեսզի կանանց ու երեխաներին հնարավորություն տրվի լքել պատերազմական գործողությունների թատերաբեմ համարվող Հոմս քաղաքը: Այդ համաձայնությունը այսպես կոչված առաջին շոշափելի արդյունքն է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև շաբաթ օրը սկսված բանակցությունների:

Լախդար Բրահիմիի վկայությամբ՝ կողմերը բանակցել են փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG