Մատչելիության հղումներ

Սնոուդենը շարունակում է բացահայտումները


Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, արխիվ

Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, արխիվ

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը գերմանական ARD հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսում է նույնիսկ այն ընկերություններին, որոնք որևէ կոնկրետ առնչություն չունեն ԱՄՆ-ի անվտանգության խնդիրների հետ:

Սնոուդենը հիշատակել է գերմանական Siemens ընկերությունը, ասելով, որ եթե ԱՄՆ-ը իմանա, որ այդ ընկերությունն ունի ԱՄՆ-ի շահերից բխող տեղեկություն, անկախ նրանից՝ դա սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը, թե ոչ, Ազգային անվտանգության գործակալությունը կվերցնի այդ տեղեկությունը:

Սնոուդենը չի մանրամասնել, թե հատուկ ծառայություններն ինչ նպատակով են օգտագործում այդ տեղեկությունները:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը նաև ասել է, որ իր ձեռքի տակ այլևս չկան Ազգային անվտանգության գործակալությանն առնչվող փաստաթղթեր:

Էդուարդ Սնոուդենը լքել է Միացյալ Նահանգները հատուկ ծառայությունների գործունեության սկանդալային բացահայտումներից առաջ: Այժմ նա Ռուսաստանում է, որտեղ ժամանակավոր ապաստան է ստացել: ԱՄՆ-ը փորձում է վերադարձնել Սնոուդենին երկիր` մեղադրելով նրան լրտեսության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG