Մատչելիության հղումներ

Մառախուղ ավտոճանապարհներին


Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:շ

Ըստ նույն աղբյուրի՝ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում (տեսանելիությունը՝ մոտ 500 մետր), Մ-2 ավտոճանապարհի Գորիս - Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մետր), Թալին - Մարալիկ, Երասխավան - Վեդի (տեսանելիությունը` 100 մետր) և Գորիս - Բերձոր (տեսանելիությունը` 100 մետր) ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG