Մատչելիության հղումներ

logo-print
Լևոն Արոնյանը, ով շաբաթ օրը արդեն ապահովել էր իր հաղթանակը Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարում, երեկ մրցաշարի վերջին տուրում պարտություն կրեց նիդերլանդացի Լոեք Վան Վելիից:

Այսպիսով, հունվարի 10-26-ը անցկացված մրցաշարի 11 տուրերում հայաստանցի գրոսմայստերը հավաքեց 8 միավոր՝ հաղթելով 6, ոչ-ոքի խաղալով 4 հանդիպումներում և պարտվելով մեկում:

Մրցաշարին մասնակցում էին 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG