Մատչելիության հղումներ

ԱԱԽ քարտուղարն ընդունել է Չինաստանի դեսպանին


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շաբաթ օրն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԱԽ քարտուղարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:

Քննարկվել է նաև Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությանն առնչվող հարցեր:

Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը Հայաստան կժամանի փետրվարի 14-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG