Մատչելիության հղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 13.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռ գյուղի մոտ) ավտոճանապարհներին և Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին առկա է մառախուղ։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար, մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG