Մատչելիության հղումներ

logo-print
Փարիզում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին իր «Թվիթեր»-ի էջում կարճ հաղորդագրությամբ հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Երկու նախարարները հանդիպել էին նաև դեկտեմբերի սկզբին` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում տրված ցուցումների համաձայն:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների ակտիվացման պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG