Մատչելիության հղումներ

ՍԴ-ն կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կիրառումը


Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի, արխիվ

Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի, արխիվ

ՀՀ սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն,) գործողությունը:

ՍԴ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այս գործով դատաքննությունը կայանալու է մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը քննելու հայցով ՍԴ էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստանը»։ Վերջին ամիսներին մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառման։

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG