Մատչելիության հղումներ

Սնոուդենը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ, բայց դա անհնար է համարում


Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, դեկտեմբեր, 2013թ․
Էդուարդ Սնոուդենը հեռուստաելույթի ժամանակ, դեկտեմբեր, 2013թ․
Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Էդուարդ Սնոուդենի դատական գործը, բայց ներել նրան չի պատրաստվում։

Արդարադատության հետ գործարքը ԱՄՆ-ում տարածված երևույթ է, երբ մեղքի ընդունման դիմաց մեղադրվողը մեղմ պատիժ է ստանում, հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը։

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով ապաստան է գտել Ռուսաստանում, ցանկություն է հայտնել վերադառնալ Միացյալ Նահանգներ, բայց դա անհնար է համարում՝ չհավատալով, որ իր նկատմամբ դատարանն արդարացի կվարվի։ Նա նշել է նաև, որ ամերիկյան օրենսդրությունը անվտանգության գործակալների իրավունքները նման դեպքերում չի կարող պաշտպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG