Մատչելիության հղումներ

Մադրիդյան ցուցահանդեսում ադրբեջանական սադրանքը կանխվել է


Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» զբոսաշրջային պաստառը, արխիվ

Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» զբոսաշրջային պաստառը, արխիվ

Երեկ մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորմանը կարգի բերելու ուղղությամբ, և ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:

«Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով և քարտեզներով և ինչպես միշտ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Fitur ցուցահանդեսը Մադրիդում բացվել է երեկ և կշարունակվի մինչև հունվարի 26-ը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ցուցահանդեսին մասնակցում է տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG