Մատչելիության հղումներ

Պատմության միասնական դասագիրք ԱՊՀ-ի երկրների համար


Պատմության միասնական դասագիրք՝ ԱՊՀ երկրների համար
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնային խորհրդին կից ինտեգրացիոն խմբի նիստում Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ԱՊՀ երկրների համար ստեղծվելու է պատմության միասնական դասագիրք:

Մատվիենկոն ասել էր, թե այդ դժվարին խնդրի իրականացումը կարելի է սկսել ԱՊՀ-ի ծագման մասին գլխի, նախկին ԽՍՀՄ տարածքի ինտեգրացիոն գործընթացների և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային կապերի վերաբերյալ միասնական ջանքերով կատարած մշակումներից:

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունում, սակայն, այս ծրագրերին տեղյակ չէին: Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահականը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման աշխատանքների մասնակցելու պաշտոնական դիմում չեն ստացել ու հավելեց. - «Երևի դա դեռ բարի ցանկություն է»:

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ծանոթ էր հարցի նախապատմությանը: Նրա խոսքով` անկախացումից հետո նախ եվրոպացիներն են առաջարկել տարածաշրջանային դասագիրք ստեղծել, և ռուսական կողմի նույնանման առաջարկը չի ուշացել:

Հարցը, սակայն, ավելի ինտեսիվորեն սկսել է քննարկվել 2005 թվականից, երբ Ռուսաստանի Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանի նախաձեռնությամբ հիմնվել է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ընկերակցությունը:

Մելքոնյանի կարծիքով, մինչդեռ, պատմական հարցերի շուրջ հնարավոր չէ գտնել ընդհանուր մոտեցում. - «Երբ սահմանային խնդիրներ, ազգամիջյան խնդիրներ, նման թեմաներ ես քննարկում, լուրջ բարդությունների առջև ես կանգնում»:

«Եթե այսօրվա լղոզված հարաբերությունները դնում ենք մի կողմ և զուտ պատմագիտության տեսանկյունից ենք նայում, սա նվաճված տարածքներ են, պետություններ են, որ նվաճվողը մի տեսանկյունից է նայում, նվաճողը` այլ: Ու քանի որ դասագիրքը, եթե լինի, ապա կգրվի նվաճողի լեզվով, սա կլինի այնպիսի մի ռումբ, որը ժամանակին Ստալինը դրեց Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների տակ, Վրաստանի ու Աբխազիայի հարաբերությունների տակ... Քի՞չ են պայթյունները: Մի հա՞տ էլ դինամիտ տեղադրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անտարես մեդիա» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Նման փորձ մենք արդեն ունենք», - ասաց Աշոտ Մելքոնյանը: - «Մենք ուսումնասիրում էինք խորհրդային տարիներին ԽՍՀՄ պատմություն: Ծիծաղելի էր, որ դասագիրքը կոչվում են «ԽՍՀՄ պատմություն» և 7-8-րդ դասարանների դասագրքի նյութը վերաբերում էր հնագույն, միջին դարերի ժամանակաշրջանին, երբ ԽՍՀՄ, բնականաբար, չկար: Եվ իրականության մեջ, երբ բացում-կարդում էիր այնտեղ, 90-95 տոկոսը բացառապես Ռուսաստանի պատմություն էր»:

Հարկ է նկատել, որ Ռուսաստանի և ռուսական նախաձեռնությունների վերաբերյալ մեր իշխանությունների վերաբերմունքը հիմնականում դրական է: Անցած տարվա սեպտեմբերին Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունը հնչեցնելուց բացի, Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, թե մեր երկիրը պատրաստ է ներգրավվել Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին:

Երբ ռուսաստանցի պաշտոնյայի կողմից ներից մեկը խոսեց Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին խոսվեց, ԱԺ նախագահը խորհրդարանում առանձին սենյակ տրամադրեց Ռուսական գրքի գրադարանին, որի բացվեց Պուտինի հայաստանյան այցի օրերին: Իսկ պաշտոնական այցով Մոսկվա մեկնած Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի եթերում առաջարկեց Մաքսային միությանն անդամակցելուց հետո ռուսերենը դարձնել աշխատանքային լեզու:

Պատմության ինստիտուտի տնօրենի խոսքով` Ռուսաստանն ուզում է «իմպերիայի» պատմությունը գրել, և ինքը` որպես պատմաբան, չի ընդունում այդ պարտադրանքը. - «Որպես պատմաբան, որպես այս ինստիտուտի տնօրեն, կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք նման գործարքի չենք գնա: Պատմությունը, գիտությունն այլ բան է, քաղաքականություն` այլ, և ամեն տեսակի ճնշումների պայմաններում իսկ մենք նման պատմություն գրելու մտադրություն բնավ չունենք»:

Արմեն Մարտիրոսյանը նախաձեռնությունը գնահատեց իբրև ռուսական կայսրության փլուզման մի փուլ` ջղաձգություն, որից անհրաժեշտ է պաշտպանվել. - «Քո պետության, քաղաքական գործիչները շնորհքն այդտեղ է արտահայտվում, և ապաշնորհությունը նույնպես այդտեղ է արտահայտվում: Հիմա այնպես է ստացվել, որ ապաշնորհությունն ավելի շատ է, քան շնորհքը, բայց դե` ունենք այն, ինչ ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG