Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ մեկուկես տարվա դադարից հետո կվերագործարկվի Հալեպի օդանավակայանը. այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Սիրիայի հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը՝ հղում անելով տեղի նահանգապետի երեկ արած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Սիրիայի կառավարությունը 2012թ. դադարեցրեց օդանավակայանի գործունեությունը՝ պատճառաբանելով վերանորոգման աշխատանքները, մինչդեռ օդանավակայանը փակ էր ճանապարհի անապահով լինելու պատճառով և ամիսներ շարունակ օդանավակայանի շրջակայքում պատերազմական գործողություններ են իրականցվել տարածքը զինյալներից ազատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG