Մատչելիության հղումներ

Կիևում երկրորդ զոհվածը 20-ամյա Սերգեյ Նիգոյանն է


Ուկրաինացի ցուցարարները ոստիկանության հարձակումից պատսպարվում են այրվող ավտոբուսի ետևում, Կիև, 22-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինացի ցուցարարները ոստիկանության հարձակումից պատսպարվում են այրվող ավտոբուսի ետևում, Կիև, 22-ը հունվարի, 2014թ․

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ հաստատվել է Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների հետևանքով երկրորդ զոհվածի մասին տեղեկությունը:

Պատահարի ականատեսը «Ազատության» ուղիղ եթերում փոխանցել է, որ այդ մարդու մահվան պատճառ է դարձել գնդակի ուղիղ սրտին դիպչելը, և նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել ցանկացող բժիշկը արձանագրել է մահը:

Ներքին գործերի նախարարությունը, այդուհանդերձ, հերքում է իրավապահների կողմից հրազենի կիրառումը:

Ուկրաինական ու միջազգային լրատվամիջոցների վկայությամբ՝ սպանվածը 20-ամյա Սերգեյ Նիգոյանն է Դնեպրոպետրովսկից: Հայազգի երիտասարդի քաղաքացիությունը դեռևս պարզված չէ:

«Ազատության» ուկրաինական ծառայությունը հայտնում է նաև, որ ավելի վաղ հաղորդում է ստացվել մեկ այլ երիտասարդի՝ երեկ երեկոյան հիվանդանոցում մահանալու մասին: Ըստ հաղորդագրության, նա վնասվածքներ էր ստացել՝ «Բերկուտ»-ի գրոհի ժամանակ ընկելով «Դինամո» մարզադաշտի մուտքի սյուներից մեկի վրայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG