Մատչելիության հղումներ

Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի ութերորդ տուրում մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը երեկ սևերով ոչ-ոքի խաղաց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ, ով մինչ այդ աղյուսակի երկրորդ հորիզոնականում էր։

Այս տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ցուցանիշը։

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։ Վերջին երեք տուրերում Արոնյանը կհանդիպի Կարյակինի, կուբացի Լեյնիեր Դոմինգեսի և նիդերլանդացի Լոեք Վան Վելիի հետ, ընդ որում՝ սևերով կխաղա միայն Դոմինգեսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG