Մատչելիության հղումներ

Աշոտյանը ելույթ է ունեցել լոնդոնյան համաժողովում


Արմեն Աշոտյան, արխիվ

Արմեն Աշոտյան, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Լոնդոնում մասնակցում է հունվարի 20-22-ը անցկացվող Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Աշոտյանը իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը: Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նա միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունը, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը, հաղորդագրության համաձայն, հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից:

Համաժողովի շրջանակում Աշոտյանը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG