Մատչելիության հղումներ

BBG-ի և «Ազատության» նախագահները դատապարտում են լրագրողների ծեծը Կիևում


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Քևին Քլոզ, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Քևին Քլոզ, արխիվ

Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհրդի նախագահ (Broadcasting Board of Governors - BBG) Ջեֆ Շելը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քևին Քլոզը դատապարտել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տասնյակ լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Դմիտրո Բարկարի և օպերատոր Իգոր Իսխակովի նկատմամբ ոստիկանության հարձակումները և երկրի իշխանություններից պահանջել են անհապաղ հետաքննել այդ միջադեպը:

«Խստիվ դատապարտում ենք «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և այլ լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ հարձակումները Ուկրաինայում», - հայտարարել է Շելը, - «Լրագրողների նկատմամբ հարձակումները անընդունելի են ցանկացած հանգամանքներում»:

«Ազատ հասարակությունը ծեծի չի ենթարկում պրոֆեսիոնալ լրագրողներին, երբ նրանք իրենց պարտականություններն են կատարում», - հայտարարել է, իր հերթին, Քլոզը, - «Ուկրաինացի իրավապահների այս գործողությունները ես արգահատելի եմ համարում»:

Հեռարձակողների կառավարիչների խորհրդի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահները պահանջել են արագ և լիակատար քննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել ինչպես այդ բռնությունները գործադրած անձանց, այնպես էլ նրանց նման հրահանգներ տված ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG