Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Փարիզ կմեկնի հինգշաբթի օրը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2014թ․

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու նպատակով Փարիզ կայցելի հունվարի 23-24-ը, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցը, վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենա հունվարի 24-ին:

Հայկական կողմը ևս ավելի վաղ հայտնել է, որ Նալբանդյան - Մամեդյարով հանդիպումը ծրագրված է այս շաբաթ Փարիզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG