Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Սարգսյանի փոխանցմամբ, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որն էլ կպարզի մահվան պատճառը։

Զինվորը բանակ էր զորակոչվել մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզի Կոթի գյուղից։ Ինչպես նշում են պաշտպանության նախարարությունում, Շահնազարյանը մահացել է Վաղարշապատի քաղաքային հիվանդանոցում երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG