Մատչելիության հղումներ

Ազնավուրը զրույց է ունեցել Բուրկհալտերի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության

Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար երկրի նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ արարողության ընթացքում Ազնավուրը և Բորկհալտերը կարճատև զրույց են ունեցել:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG