Մատչելիության հղումներ

logo-print

Ահաբեկչության սպառնալիքներ Սոչիի Օլիմպիադայի նախաշեմին


Ռազմական ոստիկանության ծառայողները հերթապահություն են իրականացնում Սոչիի Ադլեր թաղամասի կայարանում, 17-ը հունվարի, 2014թ․

Ռազմական ոստիկանության ծառայողները հերթապահություն են իրականացնում Սոչիի Ադլեր թաղամասի կայարանում, 17-ը հունվարի, 2014թ․

Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ ոստիկանությունը փնտրում է Ռուզաննա Իբրահիմովա անունով կին ահաբեկչի, որը, իրավապահների տեղեկություններով, Կովկասի ապստամբների խմբավորման անդամներից մեկի այրին է:

Բացի այդ, Ռուսաստանի ահաբեկչության դեմ պայքարի գործակալությունը ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսանյութը, որում ռուսալեզու երկու տղամարդ, ներկայանալով իբրև Իրաքում գործունեություն ծավալող «Ալ-Սուննի Անսար» խմբավորման անդամներ, սպառնում են ահաբեկչություն իրականացնել Սոչիի ձմեռային Օլիմպիադայի ժամանակ: Տեսանյութը համացանցում տեղադրել է Դաղստանում գործող մի խմբավորում, որն իր վրա է վերցրել անցած ամիս Վոլգոգրադում իրականացված և առնվազն 34 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG