Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մեղմել է պատժամիջոցները Իրանի նկատմամբ


Իրան - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկը ստուգում է ուրանի հարստացման պրոցեսը: 20-ը հունվարի, 2014 թ.

Իրան - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից մեկը ստուգում է ուրանի հարստացման պրոցեսը: 20-ը հունվարի, 2014 թ.

Եվրամիությունը այսօր մասամբ հանել է Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Թեհրանը սկսել է կատարել նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության պայմանները և դադարեցրել է ուրանի մինչև 20 տոկոս հարստացումը:

Իրանը և այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող երկրների վեցնյակը անցած տարի նոյեմբերի 24-ին համաձայնության հանգեցին, որը պատմական է որակվում: Վեցնյակը` ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը պարտավորվում է կասեցնել ուրանի մինչև 20 տոկոս հարստացումը: Ի պատասխան` Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է մեղմեին այն պատժամիջոցները, որ մինչև այս կիրառվում էին Իրանի նկատմամբ, մասնավորապես` վերացնել արտասահմանում պահվող ֆինասնական միջոցների վրա դրված արգելանքը:

Իրանի սառեցված ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 100 միլիարդ դոլար է կազմում: Նախնական պայմանավորվածության համաձայն` արգելանքից կհանվի շուրջ 4 միլիարդ դոլարը:

Իրանը նաև պարտավորվել է նոր ցենտրիֆուգներ չտեղադրել, սառեցնել այն միջուկային ռեակտորի կառուցումը, որը տեխիկապես հնարավորություն է տալիս պլուտոնիում ստանալ ատոմային զենքի համար, ինչպես նաև բացել իր միջուկային օբյեկտները միջազգային փորձագետների համար:

Ալի Աքբար Սալեհին` Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, այսօր հայտարարել է պետական հեռուստատեսությամբ, որ սա կարևոր քայլ է` իրենք կամավոր կերպով կասեցնում են ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս: Միևնույն ժամանակ Սալեհին շեշտել է, որ դա չի նշանակում, թե իրենք կասեցնում են իրենց միջուկային ծրագրերը, քանի որ, չնայած տարածված թյուր կարծիքին, իրենց միջուկային ծրագրերի միայն մի փոքր հատվածն է կազմում մինչև 20 տոկոս հարստացված ուրանը, իսկ հիմնականում ուրանը Իրանում հարստացվում է մինչև 5 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG