Մատչելիության հղումներ

logo-print

Արտգործնախարարները «սադրիչ և անպատասխանատու» են որակում դիվերսիան


Երկուշաբթի Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:

Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։

«Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում և այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG