Մատչելիության հղումներ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը այսօր ոչ-ոքի խաղաց իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի նկատմամբ։

Այս տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 5.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-3-րդ տեղերը կիսող նիդերլանդացի Անիշ Գիրիի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ցուցանիշը։

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG