Մատչելիության հղումներ

Հազարավոր ցուցարարներ այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում պահանջում են հայազգի անվանի լրագրող, «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատավարություն։

52-ամյա Դինքը սպանվել է 7 տարի առաջ` 2007 թվականի հունվարի 19-ին։

Թաքսիմի հրապարակում ցուցարարները վանկարկում են «Մարդասպան պետությունը պետք է պատասխանատվության կանչվի» և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։

Դինքը հարուցել է թուրք ազգայնամոլների զայրույթը, երբ Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում հայերի զանգվածային սպանդը ցեղասպանւթյթւն է անվանել։ Դինքի աջակիցները համոզված են, որ պետությունը փորձում է պարտակել այդ հանցագործությունը և պաշտպանել նրա սպանության հետ առնչություն ունեցող պաշտոնյաներին։

Հրապարակի մոտ տեղակայվել է հատուկ նշանակության ոստիկանության ջոկատը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG