Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա. Գաղտնալսման սկանդալը վնաս չի հասցնի ամերիկա-գերմանական հարաբերություններին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերմանիայում հեռարձակվող ZDF հեռուստակայանին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ գաղտնալսման շուրջ սկանդալը վնաս չի հասցնի ամերիկա-գերմանական հարաբերություններին։

Անցյալ տարի հրապարակվել են հաղորդագրություններ այն մասին, որ ամերիկյան հետախուզական կառուցները գաղտնալսել և գաղտնընթերցել են մի շարք երկրների, այդ թվում Գերմանիայի ղեկավարների հեռախոսազրույցները և էլեկտրոնային նամակները։

Հունվարի 17-ին Օբաման ասել է, որ օտարերկրացի ղեկավարների հաղորդակցությունները կարող են գաղտնալսվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, երբ առկա է ազգային անվտանգության սպառնալիք։

«Քանի դեռ ես եմ Ամերիկայի նախագահը` Գերմանիայի կանցլերը կարող է չվախենալ նման բաներից»,- ասել է Բարաք Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG