Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի կառավարությունը որոշել է դադարեցնել գազի անվճար և անսահմանափակ մատակարարումը բնակիչներին։

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը հայտնել է, որ իշխանությունները գազաչափեր են տեղադրելու և հորդորելու են մարդկանց ավելի խնայողաբար սպառել բնական վառելիքը։ Այնուամենայնիվ Թուրքմենստանի նախագահը չի հայտնել, թե երբվանից կկիրառվի այդ որոշումը։

1993 թվականից սկսած Թուրքմենստանի բնակչությունն անվճար է սպառում գազը, էլեկտրաէներգիան և ջուրը։ Նախկինում Բերդիմուխամեդովն ասել է, որ այդ քաղաքականությունը կշարունակվի մինչև 2030 թվականը։ 5 միլիոն բնակչությամբ Թուրքմենստանը համարվում է բնական գազի պաշարներով մոլորակի 4-րդ երկիրը։

Իշխանությունները վերջերս հայտնել էին, որ գազի անվճար մատակարարումը չափազանց ծանր բեռ է պետական բյուջեի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG