Մատչելիության հղումներ

Եմենի մայրաքաղաք Սանայում երեկ անհայտ ահաբեկիչը կրակ է բացել իրանցի դիվանագետ Ալի Աշգար Ասադիի մեքենայի վրա։

Դիվանագետը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Իրանցի մեկ այլ դիվանագետ` Նուր-Ահմադ Նիկբախթը առևանգվել է Սանայում անցած տարվա հուլիսին և առայսօր մնում է գերության մեջ։ Ենթադրվում է, որ նրան «Ալ Ղաիդան» է առևանգել։ Եմենի հյուսիսում ծանր մատերի մեջ են ներքաշված սուննի և շիա մահմեդականները։ Սուննի-զինյալները պնդում են, որ Իրանը աջակցում է շիաներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG