Մատչելիության հղումներ

logo-print
Սիրիայի ընդդիմադիր ուժերին միավորող Ազգային կոալիցիան որոշել է մասնակցել Բաշար ալ-Ասադի կառավարության հետ հաջորդ շաբաթ կայանալիք բանակցություններին:

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը ևս պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Շվեյցարիայում անցկացվելիք բանակցություններին:

Սրանք Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև առաջին ուղղակի բանակցություններն են շուրջ երեք տարի շարունակվող և ավելի քան 100,000 կյանքեր խլած քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Ուրբաթ օրը Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաների հետ քննարկել է Հալեպում հրադադար հաստատելու իր ծրագիրը: Հայաշատ Հալեպում կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումները չեն դադարում արդեն մեկ տարուց ավելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG