Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչը վավերացրեց վիճահարույց օրենքները


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վավերացրել է ցույցերը ցրելու մասին վիճահարույց օրենքը, որի ընդունումը խստորեն դատապարտվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։

Գերագույն ռադան, որտեղ մեծամասնություն է կազմում Յանուկովիչի առաջնորդած Ռեգիոնների կուսակցությունը, հինգշաբթի օրն արագացված կարգով ընդունել է օրինագծեր, որոնք ընձեռում են ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու իրավունք և ոստիկաններին տալիս են ցույցերը ցրելու, ցուցարարներին տուգանելու կամ կալանավորելու լայն հնարավորություններ։

Ընդդիմության լիդերներից Վիտալի Կլիչկոն ասել է, որ «Ուկրաինայում դիկտատուրա է սկսվել»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր` Անատոլի Հրիստենկոն ի նշան բողոքի հանձնել է մանդատը և իր երկիրը համեմատել է Հյուսիսային Կորեայի հետ։

Բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ընդդիմությանը հորդորել է թույլ չտալ, որ վիճահարույց օրենքները մտնեն ուժի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG