Մատչելիության հղումներ

Մեղրիի մաքսատանը Իրանից Վրաստան տեղափոխվող 927կգ հերոին է հայտնաբերվել


Հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Հայ - իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Շնորհիվ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, երեկ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց: Այդ մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ ընդգծելով, որ նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «թմրամիջոցների մաքսանենգություն», բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի 61-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործությանն առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ կետով նախատեսված արարքի համար սահմանված պատիժը 4-ից մինչև 8 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG