Մատչելիության հղումներ

Սիրիացի ընդդիմադիրները հանդիպում են Ստամբուլում


Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիայի նախագահ Ահմադ Ջարբա, արխիվ
Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիայի նախագահ Ահմադ Ջարբա, արխիվ
Սիրիայի ընդդիմությունն այսօր Ստամբուլում քննարկելու է հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության բանակցություններին մասնակցելու հարցը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին սիրիացի ընդդիմադիրներին հորդորել է անպայման օգտագործել Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ անցած երեք տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպելու հնարավորությունը։

Սիրիայում արդեն մոտ երեք տարի շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ։

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը երեկ Մոսկվայում ռուսաստանցի դիվանագետներին է փոխանցել Հալեպում հրադադար հաստատելու ծրագիրը և ռուսական կողմին խնդրել է միջնորդել այդ հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG