Մատչելիության հղումներ

Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել


Աֆղանստան - Ոստիկանները պայթյունի վայրից հեռացնում են վիրավորներից մեկին, Քաբուլ, 17-ը հունվարի, 2014թ․

Աֆղանստան - Ոստիկանները պայթյունի վայրից հեռացնում են վիրավորներից մեկին, Քաբուլ, 17-ը հունվարի, 2014թ․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են մեծ թվով դեսպանատներ և միջազգային գրասենյակներ, երեկ ռեստորանում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն։ Սպանվել է առնվազն 21 մարդ, նրանց թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի գրասենյակների 4 աշխատակից։

Ռումբը մահապարտ ահաբեկիչն է պայթեցրել։ Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խստորեն դատապարտել է այդ գրոհը։

«Թալիբան»-ի ներկայացուցիչը Twitter-ի էջում հայտնել է, որ այդ գրոհով թալիբները վրեժ են լուծել Փարվանի նահանգում արևմտյան ուժերի իրականացրած օդային գրոհի համար, որի հետևանքով քաղաքացիական անձինք են սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG